Իշխանությունը նախագիծ ունի, որով նախատեսում է Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին օրերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ մեր բուհերի շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։ Բուհերի մեծ մասը մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխելու և ակադեմիական ավան հիմնելու նախագծի շուրջ արդեն բուռն քննարկումներ են …

