Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: `

