Վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարանի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ
Տնտեսություն
05.04.2021 | 11:30ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթի՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը:
Ինչպես տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն արտադրամասում վերացվել են:
Արտադրական գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով՝ մեկ ամիս առաջ: