ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում փակ հանդիպում է ունեցել Խծաբերդում գերեվարված անձանց հարազատների հետ: Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են ընթանում, և ծնողները տեղեկացան, թե ընթացող գործընթացներն ինչ փուլում են գտնվում: «Ցանկացած տեղեկություն, որը հայտնվում է լրատվական դաշտում, օգտագործվում է գերեվարված անձանց դեմ, սա է …

