Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և հայ և օտարերկրացի մշակութային գործիչներ ստորագրահավաք են սկսել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու համար։ Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում։ Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է նաև հայ և օտարերկրացի մշակութային գործիչների բաց նամակն՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Նամակում ևս ներկայացված է …