Գևորգ Լոռեցյանի գործը չկարճվեց. կողմերը կշարունակեն ուսումնասիրել ապացույցները

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստի մեկնարկին ամբաստանյալներից Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը հայտնեց դատարանին, որ իր պաշտպանյալը ցանկանում է ցուցմունք տալ, սակայն դատախազն առարկեց՝ նշելով, որ այժմ ապացույցների ուսումնասիրման փուլում են։ Դատավորը բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ նշելով, որ թույլատրում է Հովհաննիսյանին ցուցմունք տալ, սակայն ամեն ապացույց հետազոտելուց հետո։

Այնուհետև պաշտպան Ալեքսան Թումասյանը դատարանից պահանջեց Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով (կաշառք ստանալը) գործը կարճել և ամբաստանյալներ Էդուարդ Հովհաննիսյանի և Գևորգ Լոռեցյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող Դավիթ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտնեց, որ մերժել է միջնորդությունը:

Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում են 3 անձինք։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության ու դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Լիլիթ Շաբոյան