ՊԵԿ-ը հերթական հանդիպումն է անցկացրել հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ տարվա մեջ արդեն երկրորդ հանդիպումն է անցկացվել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ: ՊԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին կառուցողական երկխոսության են հրավիրել: Քննարկվել են վերջին շրջանում նրանց հուզող խնդիրները և ոլորտային ռիսկերը. հաղորդում են ՊԵԿ-ից:

Հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողներին մտահոգությունների տեղիք են տվել ՊԵԿ-ի հսկողական աշխատանքները՝ համատեղ քննարկման հարթակ բերելով բիզնեսին և հարկային մարմնին: ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ՝ վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած ռիսկերը դեռևս նախորդ հանդիպման ժամանակ ներկայացվել են տնտեսվարողներին, այնուհետև նախաձեռնվել է համապատասխան վարչարարություն:
Ոլորտային ռիսկերը նվազեցնելու համար կոմիտեն հորդորում է լիարժեք կատարել օրենսդրության սահմանված պահանջներն ու պարտականությունները. հաշվարկ-հաշվետվություններում ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, ձևակերպել բոլոր աշխատակիցներին և լիարժեք արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները՝ հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում:

Հարկային ստուգումներից դժգոհող տնտեսվարողների կարծիքով երբեմն անհարկի ստուգումներ են անցկացվում: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի վստահեցմամբ՝ որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չեն իրականացվում: Կոմիտեն, առանց բացառությունների, հսկողական գործողություններ է իրականացնում բոլոր ոլորտներում: ՊԵԿ-ը միաժամանակ հիշեցնում է, որ դեռևս անցած տարվանից մեղմ քաղաքականություն է վարել համավարակից տուժած ոլորտների նկատմամբ՝ գրեթե ամբողջ տարին զերծ մնալով օպերատիվ-հետախուզական կամ հսկողական այլ միջոցառումներից: Միայն նշված ոլորտի ակտիվացումից հետո են համարժեք արձագանքել և վերսկսել միջոցառումները: Կարևորելով գործընկերային հարաբերությունները հարկ վճարողների հետ՝ Պետական եկամուտների կոմիտեն ի հայտ եկած ռիկսերը նախևառաջ տնտեսվարողին է ներկայացնում՝ առաջարկելով ինքուրույն շտկել թերացումները, հետո նոր միայն իրականացնում հսկողական միջոցառումները:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Կոմիտեն վստահեցնում է՝ բիզնեսի առաջարկությունները հաշվի կառնի հսկողական հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում: