ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության դեսպանին. քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ապրիլի 8-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլադների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն է տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների ֆինանսների նախարարության միջև, Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման ընթացքը, որոնք նպաստում են ՊԵԿ աշխատակիցների կարողությունների զարգացմանը և փորձի փոխանակմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ: