Մեծ մոբիլիզացիոն ռեսուրս կունենանք. Անդրանիկ Քոչարյանը՝ չծառայածների համաներման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Պատերազմից հետո ցանկացած պետություն և ցանկացած ժողովուրդ պետք է հանրային ներդաշնակ միջավայր ստեղծի և այդպիսի խնդիրների զրոյացման փուլ պետք է անցնենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով չծառայածների համաներման մասին հարցին։

«Բոլորը մեր երկրի կարևոր ռեսուրսն են։ Այդ որոշումը իրենցը չէ։ Իրենք երեխա են եղել, ծնողներն ունեցել են իրենց մոտիվացիան, այն երկրի անվտանգության հետ առնչություն ունի։ Ծնողը մնում է ծնող, բայց պետությունը պետք է կարողանա այդ ռեսուրսը կառավարել։ Ես համոզված եմ՝ հոգեբանական բարդույթի խնդիրն էլ ունենք և մենք լուծում ենք այդ խնդիրներն այս համաներումով։ Առաջարկությունը եղել է ԱԺ-ինը, Կառավարության հետ եղել են համատեղ քննարկումներ, խորը քննարկումներ եղել են ՊՆ-ի հետ։ Մի մոռացեք, որ տալիս ենք 1 տարի ժամանակ, որ գան և պետության հետ խնդիրները լուծեն»,- մանրամասնեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության նիստից հետո պարզ է դառնում, թե ովքեր կկարողանան օգտվել։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, հատկապես՝ ինտելեկտուալ ռեսուրսը մոբիլիզացնենք»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։