ԱՄՆ Պետդեպը կարծում է՝ Ռուսաստանը ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը, ոչ թե կարգավորել այն

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ոչ թե կարգավորել այն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ակնկալում եմ ադրբեջանական իշխանություների դժգոհության ավելացում այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները, ինչպես ենթադրվում է, կմնան երկարաժամկետ հեռանկարում ԼՂ-ում»,- ասել է Քենթը։

Բնութագրելով ԼՂ-ում տիրող իրավիճակը՝ նա Ռուսաստանին մեղադրել է կոնֆլիկտը երկարաձգելու մեջ, և մեջբերել Վրաստանի ԱԳ նախարարին տեղակալին, որի անունը չի նշվում։

«Սա այն իրավիճակն է, որում մենք՝ Վրաստանը, գտնվում էինք 1998 թվականին։ Հետո Ադրբեջանը կհայտնվի այդ իրավիճակում, որում մենք 2008-ին էինք։ Իսկ հետո այն իրավիճակում, որում հիմա ենք»,- ասել է ամերիկացի դիվանագետը՝ նշելով, որ սա գուցե հոռետեսական, սակայն իրական գնահատական է, քանի որ Ռուսաստանը մանիպուլացնում է հակամարտությունը իր սեփական շահը ստանալու համար և չի ձգտում լուծել այն ու Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն տալ՝ առաջ շարժվել։

Միաժամանակ, Քենթը հայտնել է, որ ԱՄՆ-ը ողջունում է ռազմական գործողությունների ավարտը Ադրբեջանի ու Հայաստանի միջև։

«Մենք ողջունում ենք անցյալ տարի նոյեմբերին ռազմական գործողությունների ավարտը, որի արդյունքում Պուտինը հրադադարի  պայմաններ առաջ քաշեց»,- ասել է նա։

Ամերիկացի դիվանագետի համոզմամբ, սակայն, անվտանգության պահպանման տեսակետից խոշոր մարտահրավեր կա։

«Ինչպես մոտենալ կոնֆլիկտին այն ձևով, որը հնարավորություն կտա երկու պետություններին հասնել համաձայնության վերջնական կարգավիճակի շուրջ։ Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթած կողմ, սակայն դա չի բերում ճգնաժամի լուծմանը՝ այնպես, ինչպես ժամանակին Հայաստանն էր, որը հաղթել էր առաջին պատերազմում քառորդ դար առաջ»,- հայտարարել է Քենթը։

Նա հիշեցրել է, որ մինչ այժմ կարգավորումն ընթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Համարում եմ, որ այդ մեխանիզմի առաջ որոշ մարտահրավերներ կան»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ Մինսկի խումբը կմնա առանցքային այն աստիճանի, որում երկու կողմերը պատրաստ են հասնել համաձայնության։

«Մեկ այլ բաց հարց էլ Ռուսաստանի մտադրություններն են։ Մոսկվան որոշեց չհասնել հրադադարի Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմով, այլ դա ապահովեց ուղիղ՝ եռակողմ ձևաչափով»,- ասել է Քենթը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել հակամարտության լուծման հարցում, եթե դրանում շահագրգռված են Երևանն ու Բաքուն։

«Այդ դեպքում, երբ Հայստանն ու Ադրբեջանը հավատարիմ են խաղաղ կարգավորման ն ու ՄԻնսկի խմբի համանախագահների լիազորությունների օգտագործմանը, ԱՄՆ-ն պատարստ է օգնել երկու երկրներին ճանապարհ գտնել»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Բացի այդ՝ նա նաև կանխատեսել է, որ դա «պոտենցիալ այլ բարենպաստ հնարավություններ է բացում, իր մեջ ներառում է Հայաստանի  ու Թուրքիայի միջև հարաբերությունների ապագա ջերմացում, որը «հնարավոր է ո՛չ այս ամիս, ո՛չ էլ այս տարի», այլ միայն հեռավոր ապագայում։

Էմմա Չոբանյան