ԵՄ-ն հիասթափված է Վրաստանից․ դատավորների ընտրության կարգի վերաբերյալ շտապ որոշումներ են կայացվել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եվրամիությունը մատնանշել է մի շարք թերություններ Վրաստանի խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունման գործընթացում, որոնցով փոփոխվել է Գերագույն դատարանի դատավորների ընտրության կարգը: Համապատասխան հայտարարությունը տարածել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ ընթացակարգերի վերանայումը Թբիլիսիին ֆինանսական օգնություն հատկացնելու պայմաններից մեկն է։ Խոսքը, մասնավորապես, ԵՄ մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշի մասին է՝ շուրջ 60 միլիոն եվրոյի չափով, որը Վրաստանը նախատեսում է ստանալ 2021 թվականի հոկտեմբերին:

«ԵՄ-ն ողջունում է ընտրական գործընթացի շրջանակում օրենսդրությունը փոխելու նախաձեռնությունը, բայց հիասթափեցնող է, որ Վրաստանի խորհրդարանը շուտափույթ և առանց համապարփակ խորհրդակցության պատրաստեց ու ընդունեց այդ փոփոխությունները: Մենք ցավում ենք, որ Վրաստանն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարեց շտապ՝ առանց ժամանակին Վենետիկի հանձնաժողով հայց ուղարկելու կամ վերջնական եզրակացությունը ստանալու»,- ասված է հայտարարության մեջ:

Եվրամիությունը հորդորում է Վրաստանին հնարավորինս շուտ գնահատական պահանջել Վենետիկի հանձնաժողովից՝ պարզելու համար, թե ընդունված փոփոխությունները համապատասխանո՞ւմ են Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի նախորդ առաջարկություններին:

Տաթև Ֆռնագյան