ՍԴ նախագահը տեսահանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության ՍԴ նախագահի հետ
Հասարակություն
08.04.2021 | 13:352021 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսահանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Բորիս Վելչևի հետ։ Հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
Արման Դիլանյանը և Բորիս Վելչևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի Սահմանադրական դատարանների միջև երկկողմանի համագործակցության շուրջ։
Զրուցակիցները պայմանավորվել են առավել պարբերական հաղորդակցության միջոցով խթանել լավագույն փորձի փոխանակումը և դատաիրավական ոլորտում երկկողմանի այլ նախաձեռնությունների իրականացումը։