Կարծում եմ, որ այս հարցում պետք է բացառել ցանկացած քաղաքական շահարկում: Ապրիլի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ այս մասին ասաց Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի տեղակալ Բորիս Ավագյանը՝ մեկնաբանելով հարցն այն մասին, թե ինչու Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության օդանավն առանց հայ ռազմագերիների Բաքվից Երևան վերադարձավ: …

