Մենք ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, մոտ 200 գերիներ կան գերեվարված, արագ պետք է կարգավորվի. Մելքումյան

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, որտեղ կային նաև ադրբեջանցիներ։ Այդ խմբում նրանց թիվը մեծ է. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, և այն խայտառակ իրավիճակը, որ մոտավորապես երկու հարյուրի մոտ գերիներ կան գերեվարված, արագ պետք է կարգավորվի։

Այսինքն այն խնդիրը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարվում, հստակ ներկայացվեց քննարկման ժամանակ։

Ընդամենը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ՝ ահաբեկիչներ։ Այսինքն՝ այս քաղաքական խմբում իմ կողմից հստակ դրվեց այս հարցադրումը։ Վաղը երեկոյան, երբ պետք է լիագումար նիստում քննարկվի այս հարցը, մեզ համար ակնայտ է, որ ադրբեջանցիների միակ թեզն այն է, որ նրանք ընդամենը ռազմագերիներ չեն, այլ՝ ահաբեկիչներ»,- գրել է նա: