Թշնամուն հնարավորինս ոչնչացրել ենք. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

Թե բանակն ինչ ֆորմատով կլինի, ինչ կարգավորումներ կլինի, կտեսնենք. վստահ կարող եմ ասել մի բան, որ բանակի մեջքը պետք է շատ արագ ուղղվի, մենք պետք է ունենանք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը, և մեր նշաձողը այլևս Ադրբեջանը չպետք է լինի, այլ տարածաշրջանային այլ երկրներ, նաև Թուրքիան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, պատգամավորը նշեց, որ որևէ մեկը չի խոսել Թուրքիայի հետ բարեկամության մասին. «Կեղծ օրակարգը՝ Թուրքիան բարեկամ է, թե թշնամի, եկեք թողնենք մի կողմ: Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիան ոչ բարյացկամ վերաբերմունք ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Այո, մենք դարերով թշնամական հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, սակայն ինչ պետք է անել թշնամու հետ:  Թշնամուն պետք է կամ դարձնես կառավարելի, կամ ոչնչացնես: Թշնամուն պետք է հաղթես տարբեր բնագավառներում՝ և՛ տնտեսական, և՛ ռազմական: Այս պատերազմի ընթացքում մենք հնարավորինս ոչնչացրել ենք թշնամուն, նրանք շատ մեծ կորուստներ են ունեցել և թեև ուժերը եղել են ակնհայտ անհամաչափ, սակայն թշնամին զգալի և էական կորուստներ են ունեցել, որոնք թաքցնում են»:

Խաչատարյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի բանակը պետք է լինի առավելագույնս պրոֆեսիոնալ և միանշանակ է, որ պետք է վերանայվեն զինծառայության նորմերը և զինծառայության սկզբունքները. «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր բանակը պարապուրդի մատնվի, մեր զինվորը ծառայության ժամանակ պետք է ազատ ժամանակ չունենա և ամբողջ ծառայությունը անցկացնի ուսուցման մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: