Ադրբեջանում ձերբակալել են երկրի ԶՈՒ-ի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գերենալ-մայոր Հիքմեթ Հասանովին։ Այս լուրը տարածվել ու ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։ Ըստ տեղեկությունների՝ Հասանովին ձերբակալել են ուրբաթ, սակայն պաշտոնապես Ադրբեջանի պատկան մարմինները դեռևս չեն հաստատում սա։ Նշենք, որ Ադրբեջանում վերջին շրջանում մի քանի գեներալ է ձերբակալվել։ Մասնավորապես, ավելի վաղ ձերբակալվել էին 4-րդ բանակային …

