Աշխարհի պահեստարաններում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են․ նավթի գինը կարող է հասնել մինչև 74 դոլարի․ Bloomberg

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Համաճարակի ընթացքում ամբողջ աշխարհի պահեստարաններում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են, ինչը կարող է այս տարվա երկրորդ կեսին հանգեցնել ինքնարժեքի աճի: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալները:

Համաձայն այդ տվյալների ՝ փետրվարին աշխարհի զարգացած տնտեսություններում նավթի պաշարները 57 միլիոն բարելով գերազանցել են 2015-2019 թվականների միջին տվյալները: Միևնույն ժամանակ, դեռևս 2020-ի հուլիսին նավթի ավելցուկային պաշարները գրեթե հինգ անգամ՝ 249 միլիոն բարելով ավելի էին: Ինչպես նշում է Bloomberg-ը, վերջին ամիսներին պաշարներն է՛լ ավելի են նվազել` աճող պահանջարկի ֆոնին:

Ըստ այդ տվյալների՝ այժմ նավթի ամենամեծ պաշարները պահպանվում են Չինաստնում, իսկ ամերիկյան պաշարները գրեթե հավասարվել են մինչ համաճարակը եղած մակարդակին՝ փետրվարին կազմելով 1,28 միլիարդ բարել:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ Արևելյան ափին, անցած շաբաթ նավթի պաշարները հասել են 30-ամյա նվազագույնին: Միևնույն ժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում պահվող նավթի պաշարները նվազել են 27% -ով՝  կազմելով 50,7 մլն բարել:

Լոնդոնի ICE բորսայում հունիսին Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է՝  մեկ բարելի դիմաց հասնելով 67.08 դոլարի: Ինչպես նշում է Bloomberg- ը, 2021-ի երկրորդ կեսին նավթի պաշարների կանխատեսվող կրճատման ֆոնին նավթի գինը կարող է բարձրանալ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 74 դոլարի:

 

Տաթև Ֆռանգյան