Նախագահի հիմնավորումներն անհիմն են. Համազասպ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ընդ որում հիմնավորումներ է ներկայացրել, որոնք իմ կարծիքով անհիմն են և ոչ կառուցողական: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ եթե նախագահը չի ստորագրում, ապա Սահմանադրությունը նախատեսում է, որ 21 օր հետո ԱԺ նախագահը օրենքը ստորագրի, այն ուժի մեջ կմտնի և հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները կկայանան այդ փոփոխությամբ:

Պատգմավորը նշեց, որ իրենք Ընտրական օրենսգրքի նախագծից առանձնացրել են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու հատվածը և այն ընդունել են, քանի որ հասկանում էին, որ ռիսկ կա, որ նախագահը կարող է չստորագրել:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությունը և բերված հիմնավորումներին, Դանիելյանը նշեց. «Այնտեղ մի քանի կետեր կային, օրինակ, ասվում է, որ նախագիծն ընդունվել է միայն իշխող մեծամասնության կողմից: Նախագծի 4 համահեղինակներից երկուսը ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» ցուցակով անցած պտգամավորներ են: Ավելին, այս նախագիծը ստացել է զրո դեմ, զրո ձեռնպահ ձայներ, բոլորը կողմ են եղել:

Մյուս փաստարկը, թե այս փոփոխությունները պետք է նախորդեին սահմանադրական փոփոխություններին, դեռ դեկտեմբերին առիթ եմ ունեցել անձամբ ՀՀ նախագահին ասել, որ իրենց բոլոր մտահոգությունները պատրաստ ենք լսել և քննարկել: Մինչև այս պահը ստացել ենք զրո մտահոգություն:

Դիտարկումը, թե այս փոփոխությունները վտանգավոր են, քանի որ կուսակցական համակարգը կայացած չէ, և խորհրդարանական երկրի հետ կապված ռիսկեր է տեսնում նախագահը, ինձ մոտ զարմանք է առաջացնում, որովհետև  ընդամենը երեք տարի առաջ, երբ նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը, հետո իր ենդմնակալության ժամանակ իր խոսքի մի մեծ հատվածը նվիրել էր նրան, թե ինչ ճիշտ որոշում է կայացրել Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրելիս, ես չեմ հիշում, որ որևէ մտահոգություն արտահայտած լինի՝ խորհրդարանական համակարգի անցնելու հետ կապված»:

Մանրամասները՝ տեսանյութում: