Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա՝ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով: ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ: