ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Միացյալ Նահանգները կարող է վստահորեն հաստատել, որ Իրանի հրթիռային զինանոցի մոտ մեկ երրորդն է ոչնչացվել ԱՄՆ-Իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 27-ին, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական տվյալներին ծանոթ հինգ աղբյուրների։

Reuters-ի աղբյուրներից մեկը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ոչնչացրել են նաև Թեհրանի անօդաչու թռչող սարքերի մինչև մեկ երրորդը։

Միևնույն ժամանակ, հետախուզական գնահատականները ցույց են տալիս, որ Իրանը դեռևս ունի հարձակման ունակ հրթիռների զգալի պաշար, գրում է գործակալությունը։ Եվ երբ մարտական ​​գործողություններն ավարտվեն, երկիրը կկարողանա վերականգնել վնասված և փլատակների տակ թաղված որոշ հրթիռներ։

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ն չի բացահայտել հետախուզական տվյալներ այն մասին, թե քանի հրթիռ կարող էր ունենալ Իրանը պատերազմի սկզբում։ Սակայն Իսրայելի ռազմական պաշտոնյաները պնդում էին, որ Թեհրանն ուներ Իսրայել հասնելու ունակ 2500 բալիստիկ հրթիռ։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հրավիրված նիստի ընթացքում խոսելով Հորմուզի նեղուցի մասին, որը գործնականում փակ է մարտական ​​գործողությունների պատճառով, հայտարարել է, որ Իրանում «շատ քիչ հրթիռներ» են մնացել, բայց դա բավարար չէ: «Մենք ասում ենք, որ ոչնչացրել ենք (նրանց հրթիռների) 99 տոկոսը: Մեկ տոկոսը անընդունելի է, քանի որ 1 տոկոսը հրթիռ է, որը հարվածում է միլիարդ դոլար արժողությամբ նավի կորպուսին», – ափսոսանքով նշել է ԱՄՆ նախագահը:

Դեմոկրատական ​​կուսակցության անդամ և Իրաքի պատերազմի վետերան Սեթ Մուլթոնը Reuters-ին տված հարցազրույցում հերքել է Թրամփի պնդումները, որ Իրանի զինանոցը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: «Եթե Իրանը խելացի է, ապա պահպանել է իր որոշ հնարավորություններ՝  չի օգտագործել ողջ զինանոցը և պատրաստվում է դարանակալման», – եզրափակել է քաղաքական գործիչը:

Իսրայելական զինվորականները, սակայն, կարծում են, որ երկրի հրթիռային կայանքների մոտ 70 տոկոսը ոչնչացվել է Իրանի հետ պատերազմի ժամանակ: Այնուամենայնիվ, համակարգերի մնացած 30 տոկոսը «դժվար» կլինի ոչնչացնել:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի