Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Մարտի 28-ի գիշերը Օդեսայում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ և վիրավորվել տասից ավելի մարդ, այդ թվում՝ երեխա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչության ղեկավար Սերգեյ Լիսակը։

«Պրիմորիեի շրջանում գրանցվել է ծննդատան շենքի տանիքին հարված։ Բարեբախտաբար, անձնակազմին և հիվանդներին հաջողվել է ապաստան գտնել», – գրել է Լիսակը։

Նրա խոսքով՝ անձնակազմը և հիվանդները հետագայում տարհանվել են բժշկական հաստատությունից։ Ավելի ուշ հաղորդվել է, որ հիվանդանոցում ստացած վնասվածքներից մեկ մարդ մահացել է։

Նույն տարածքում անօդաչու թռչող սարքի հարվածը մասնակի ավերածություններ է առաջացրել «բազմաբնակարան շենքի չորրորդ և հինգերորդ հարկերի միջև», իսկ պայթյունի ալիքը վնասել է այլ շենքերի պատուհանները, հայտնել է Լիսակը։ Վնասներ են գրանցվել նաև երեք ուսումնական հաստատություններում։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև քաղաքի Խաջիբեյսկի շրջանում գտնվող բազմահարկ շենքի։ Հրդեհ է բռնկվել մասնավոր բնակարանում։

Ռուսական զորքերը գիշերը նաև զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա: Հարվածվել է արդյունաբերական օբյեկտ: Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

DW-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանը նույնպես հարվածներ է ստացել անօդաչու թռչող սարքերի հարձակումից մարտի 28-ի գիշերը: Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ տարածաշրջանում ավելի քան 30 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել: Վնասվել են նաև մի քանի բնակելի շենքեր և մեկ առևտրային շենք: Եվրաևը հավելել է, որ մի քանի մարդ վիրավորվել է, իսկ Յարոսլավլի ծայրամասում գտնվող մասնավոր բնակարանում մահացել է մեկ երեխա: Նա հավելել է, որ զոհերը և նրանց ընտանիքները կստանան ֆինանսական փոխհատուցում և անհրաժեշտ օգնություն:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի