Զբոսավար Յաշա Սոլոմոնյանը սեպտեմբերի 26-ից Ստեփանակերտում էր․ Արցախում զբոսաշրջության դասընթացներ էր անցկացնում։ Պատերազմն ընդհատեց դասընթացները։ Նույն օրը թիմը վերադարձավ Հայաստան և գնաց զինկոմիսարիատ։ Այնտեղ Յաշային և ընկերներին ասացին՝ պիտի սպասեք։ Սպասելու ընթացքում Յաշան որոշեց օգտակար լինել։ Դիմեց ԱԳՆ՝ իր օգնությունն առաջարկելով։ Սկզբում թարգմանություններ էր անում, հետո արդեն միջազգային լրատվամիջոցների թղթակիցներին էր Արցախում ուղեկցում։ Արցախում արկերից …

