Ծանոթ չենք հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգի մանրամասներին։ Մեր պահանջն է, նաև հավատում ենք մեր ժողովրդին, որ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի տարածած հայտարարության մեջ։ Արամ Առաջինը նշել է, որ ադրբեջանա-թուրքական բանակի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը …

