Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմության կողմնակիցներին ժողովրդավարությունը պաշտպանելու համար երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է «Ֆրանս Փրեսսը»։ «Ֆրանսիան հանդես է գալիս այդ երկրում երկխոսության հաստատման օգտին, որը հիմնված կլինի այդ երկրի նախագահի ու վարչապետի լեգիտիմության վրա ՝ դժվարին ժամանակներ ապրած երկրում ավելի հանգիստ իրավիճակ հաստատելու …

