Քոչարյանին բանտ նստեցնելը պատիժ չէր՝ գործոն սարքել էր․ եթե իրոք դատվեր, չէր երևա քաղաքական դաշտում․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

-Պարո՛ն Սարոյան, երեկ Ազատության հրապարակի հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և «Վերածնվող Հայաստան»-ն ազդարարեցին «Հայաստան» դաշինքի կազմավորման և ընտրական մեկնարկի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերը։

-Խորհրդարանական ընտրություններին մասնակցելով՝ իրենք, այսպես ասած, ներկա վարչախմբին ծանրակշիռ ընդդիմադիր ուժի տպավորություն են փորձում թողնել և, ըստ էության, ներկայացված կլինեն Ազգային ժողովում։

-«Տպավորություն» բառն օգտագործեցիք։ Արդյո՞ք իսկապես ծանրակշիռ հակակշիռ չէ այդ բևեռն այս իշխանությանը։

Ո՛չ, ծանրակշիռ հակակշիռ չի, որովհետև իրենք, ըստ էության, արտաքին քաղաքական կուրսի վարման տեսանկյունից նույն դաշտում են գործում։ Իսկ հիմա Հայաստանի ներքաղաքական կյանքը պայմանավորված է արտաքին քաղաքական գործընթացներով, այստեղ որևէ տարբերություն չկա։ Ըստ էության, ինչ-որ ռազմավարական համագործակցություն ասվածի տակ կա արտաքին քաղաքական դաշտում Ռուսաստանի հետ հարաբերություններ, երկուսն էլ, ըստ էության, նույն դաշտի միավորներ են և նույն կերպ են պատկերացնում Հայաստանի առաջիկա տարիների քաղաքական ընթացքը։ Այդտեղ Ռուսաստանի հետ հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն իրենց համար։ ՌԴ-ն մնում է իրենց հիմնական քաղաքական գործոնը, որի խոսքից է կախված Հայաստանի այս կամ այն կերպ զարգացումները, ամեն ինչ պայմանավորված է Կրեմլով։ Երկուսն էլ՝ իրենց տեսանկյուններով, բայց ամեն ինչ կապում են Մոսկվայի հետ։

-Քոչարյանի թիկունքում կանգնած մարդկանցից ոմանք ՌԴ-ի հետ Միութենական պետություն կազմելու գաղափարն էին առաջ քաշում։ Ինքը՝ Քոչարյանն էլ, մեղմ ասած, ՌԴ-ի նկատմամբ անտարբեր չէ, ինչպե՞ս կփոխվի ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, եթե Քոչարյանը մեծամասնություն ունենա ԱԺ-ում։

-Ես չեմ գտնում, որ իրենց՝ կառավարություն կազմելու գործընթացը իրենցից է կախված կամ մեր հանրությունից։ Ես, հակառակը, գտնում եմ, որ հենց նույն ՌԴ-ն է այստեղ պայմանավորում, թե ով է լինելու համար «առաջին» կամ համար «երկրորդ» ուժը։ Այնպես որ, հենց այստեղից է պետք վերլուծել՝ հասկանալու, թե ՀՀ-ն ուր է ընթանալու՝ սուր կոնֆրոնտացիոն ճանապարհով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություննե՞ր, թե՞ «համագործակցային» հարաբերություններ հաստատելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հայ-թուրքական մերձեցման գործընթաց, օրինակ։

-Բայց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, կարծես թե, որոշակիորեն տարբերվում են Փաշինյանի և Քոչարյանի տեսակետները։

-Իհարկե՝ տարբերվում են, հենց դա եմ ես նշում՝ կախված նրանից, թե ՌԴ-ն որ ճանապարհը կընտրի, տվյալ քաղաքական ուժն էլ, ըստ էության, այս կամ այն կերպ բացարձակ մեծամասնություն կկազմի, որպեսզի վարչապետ ընտրվի։

-Այս շրջանում ՌԴ-ից եկած տեսակետները, եթե փորձենք համակարգել, խոսք էր գնում տարածաշրջանային ապաշրջափակման, տնտեսական ուղիները բացելու մասին։ Այսինքն՝ Մոսկվայի ընտրությունն ո՞ւմ վրա է կանգնելու։

-Արտաքնապես այդպես է, և դրա համար Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի շանսերը շատ ավելի մեծ են։ Բայց չմոռանանք, որ դրա հետ մեկտեղ՝ կան ստվերում կամ կուլիսներում այլ գործընթացներ՝ Սյունիքում ռազմաբազայի հիմնման հետ կապված, Ադրբեջանի, Նախիջևանի, Թուրքիայի հետ հարաբերությունների հետ կապված, աշխարհաքաղաքական սուր առճակատման բեռնվածությունը դեռևս մնում է։ Իհարկե՝ վերջին օրերի գործընթացները ցույց են տալիս, որ ուկրաինական թնջուկը արտաքին որոշակի ուժեր տարան դեպի մարում, և այդտեղ դուրս եկավ ռուս-թուրքական կոնֆրոնտացիոն հանգամանքի խնդիրը, բայց դա կապ չունի՝ այն գործընթացները, որոնք կան, մնում են, պահպանվում են՝ բանակի հետ կապված, հայ-ռուսական համատեղ զորախմբի, ՀՕՊ համակարգի հետ կապված, ինչպես նաև՝ երկու հենակետ Սյունիքում, որոնք նոր ռազմաբազայի նախերգանքն են, այս ամեն ինչը պայմանավորված է արդեն Քոչարյանի գործոնով։ Եթե զարգացումներն առաջիկա երկու ամսում ընթանան այնպես, որոնք սուր առճակատման խնդիր կառաջադրեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև, այդտեղ շատ ավելի բարձր կլինի Քոչարյանի գործոնը։ Դա չի նշանակում, որ նա բացարձակ մեծամասնություն կկազմի, դա նշանակում է, որ այլ ուժերի ունեցած տոկոսները հնարավորություն կտան, որպեսզի Քոչարյանն այլ ուժերի հետ համատեղ կառավարություն կազմելու հնարավորություն ունենա։

-«Ես իշխանության եմ եկել 98 թվականին, և չեք կարող բերել մեկ օրինակ, որ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ ներկայացուցչի հանդեպ։ Մի հորինեք մի բան, որը գոյություն չունի»,- ահա այսպես Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողի՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարի մասին հարցին։ Իսկապե՞ս լրագրողը գոյություն չունեցող բանի մասին էր հարցնում։

-Ձեր խոսքն ավանդական հայկական մշակույթին է վերաբերում։ Ես կարող եմ հակառակն ասել՝ այդ տրամաբանությունից դուրսն է իրական քաղաքականությունը։ Այն, ինչ հանցանք է, պետք է պատժվի՝ մարդիկ պատասխանատվություն կանչվեն։ Այստեղ նախկին են, նախկին չեն, պատժել են, թե չեն պատժել, դա հակաիրավական, հակաքաղաքական պնդում է։

-Փաշինյանին մեղադրում են հետևյալում, թե կար մի կոնսենսուս ՀՀ ղեկավարների միջև, որ հաջորդ ղեկավարը չի հետապնդում և չի պատժում նախորդին, և որ Փաշինյանը խախտել է այդ չգրված կանոնը՝ Քոչարյանը նստեց բանտ։ Այդպե՞ս է։

-Ո՛չ, Նիկոլ Փաշինյանը չի խախտել հենց այդ ավանդական, հայկական դրվածքները, և խախտելը կլիներ այն, երբ դատավճիռ կլիներ և քրեական պատասխանատվության կենթարկվեր կոնկրետ։ Հակառակը, Նիկոլ Փաշինյանը շարունակել է հենց նույն քաղաքականությունը, որ վարել են Սերժ Սարգսյանը, Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ոչ թե քրեաիրավական պատասխանատվության, այլ քաղաքական նպատակահարմարության խնդիր է դրվում։ Այստեղ որևէ տարբերություն չկա։

-Դատարանը Քոչարյանին արդարացրեց՝ դա՞ նկատի ունեք «քաղաքական նպատակահարմարություն» ասելով։

-Իհարկե։ Թվում է, թե Նիկոլ Փաշինյանը խախտել է։ Այդ՝ խախտել ասվածը հնարավոր կլիներ իրապես ձևակերպել, եթե լիներ դատավճիռ։ Մենք չունենք այն դատական ակտը, որը հնարավորությունը կտա ասելու, որ նախկինները կատարել են ինչ-որ հանցանքներ և դրա համար պատժվել են։ Իսկ մնացածն արդեն քաղաքական հաշվեհարդար է, բայց ոչ՝ իրավական։ Մենք այս դիսկուրսից պետք է դուրս գանք։ Դուք նշում եք ավանդական հայկական քաղաքական մշակույթի բաղադրիչ և փորձում ներկայացնել քաղաքական զարգացումներ։ Գնացել է իրական պատժի և պատասխանատվության միջև խաթարում։ Մարդիկ մտածում են՝ Քոչարյանին նստեցրեցին բանտ մի քանի ամիս, դա պատիժ և պատասխանատվություն էր, ո՛չ, դա պաստիժ չէր, հակառակը՝ դա քաղաքական դիվիդենտներ հատկացնել էր, քաղաքական գործոն սարքել էր։ Այ՝ երբ ինքն իրապես քրեադատավարական պատասխանատվության կենթարկվեր, քրեական որոշակի հոդվածները կապացուցվեին դատարանում, դրանից հետո ինքը քաղաքական երկնակամարում երևալու իրավունք չէր ունենա՝ հանցանքը որոշակի բեռ է դառնում, հանցագործին դու չես բերի դարձնի առաջին դեմք՝ նախագահ կամ վարչապետ ընտրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան