Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականին Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գրանցել է 2707 մահապատիժ, ինչը 78 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին, երբ հայտնի էր 1518 դեպք։ Այս մասին ասվում է կազմակերպության տարեկան զեկույցում։ Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականի ցուցանիշն ամենաբարձրն է 1981 թվականից ի վեր՝  բացառությամբ Չինաստանի, որտեղ գրանցվել է 3191 մահապատիժ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մահապատժի կիրառումը կտրուկ աճել է, քանի որ մի շարք երկրների իշխանություններ այս դաժան պատիժը դրել են հասարակական անվտանգության և «հանցագործության նկատմամբ խիստ վերաբերմունքի» թերի հայեցակարգերի կենտրոնում՝ վերահսկողությունն ամրապնդելու, պետական ​​իշխանությունը ցուցադրելու և քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով»,- նշվում է փաստաթղթում։

Այս միտումն առավել ցայտուն է այն երկրներում, որտեղ իշխանությունները խստացրել են իրենց վերահսկողությունը հասարակության նկատմամբ, սահմանափակել քաղաքացիական հասարակությունը, լռեցրել այլախոհությունը և անտեսել միջազգային իրավունքն ու մարդու իրավունքների չափանիշները, նշել են իրավապաշտպանները։

Փաստաթղթում նշվում է, որ մահապատիժների իրական թիվը կարող է նույնիսկ ավելին լինել: Հասանելի տվյալները չեն ներառում այն ​​հազարավոր մարդկանց, որոնք, ենթադրաբար, ենթարկվել են այս խիստ պատժին Չինաստանում: Փորձագետների կարծիքով՝ Չինաստանը շարունակում է մնալ աշխարհում առաջատարը մահապատիժների քանակով։ Մինչդեռ մահապատժի վերաբերյալ պետական ​​տվյալները մնում են գաղտնի, չինական իշխանությունների մեկնաբանությունները վկայում են մահապատժի միտումնավոր օգտագործման մասին՝ որպես գործիք, որի միջոցով պետությունը ուղերձ է հղում, որ չի հանդուրժի հասարակական անվտանգությանը կամ կայունությանը սպառնացող վտանգները: Ավելին՝ Չինաստանում մահապատիժն օգտագործվում է ֆինանսական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի և անձնական շահի համար պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղավոր ճանաչված անձանց պատժելու համար:

Իրանում գրանցվել է գրանցված մահապատիժների ամենաբարձր թիվը

Մահապատիժների կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է Իրանում տիրող իրավիճակով: Իսլամական Հանրապետությունում տասնամյակների ընթացքում գրանցվել է մահապատիժների ամենաբարձր թիվը՝ առնվազն 2159, ինչը կրկնակի ավելի է 2024 թվականի ցուցանիշի համեմատ (առնվազն 972), և կազմում է աշխարհում գրանցված բոլոր մահապատիժների գրեթե 80%-ը: Ըստ փաստաթղթի՝ Իրանի իշխանությունները մահապատիժներ են իրականացնում հաճախ ակնհայտորեն անարդար դատավարություններից հետո՝ բնակչության մեջ վախ սերմանելու համար:

Բացի այդ, ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, Թեհրանը նաև ուժեղացրել է մահապատժի կիրառումը լրտեսության կամ Իսրայելի հետ համագործակցության մեջ մեղադրվողների նկատմամբ: 2025 թվականի հունիսին Իրանի վրա Իսրայելի ռազմական հարվածներից հետո իշխանություններն այս մեղադրանքներով մահապատժի են ենթարկել առնվազն 11 մարդու: Հարվածներից առաջ էլ մահապատժի էր ենթարկվել երկու մարդ:

Տասնյոթերորդ տարին անընդմեջ Միացյալ Նահանգները միակ երկիրն է Ամերիկյան մայրցամաքում, որտեղ մահապատիժ էր կիրառվում։ Մահապատիժների թիվը գրեթե կրկնապատկվել է (47) նախորդ տարվա (25) համեմատ՝ հասնելով ամենաբարձր ցուցանիշին 2009 թվականից ի վեր (52): Մահապատիժների գրեթե կեսը (19) իրականացվել է Ֆլորիդայում։ Սա ամենաբարձր թիվն է 1972 թվականից ի վեր, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը մահապատժի մասին գործող օրենքները հակասահմանադրական ճանաչեց, ինչը հանգեցրեց դրանց կիրառման համազգային դադարեցմանը։

2025 թվականին Միացյալ Նահանգներում կայացվել է 23 մահապատժի դատավճիռ, իսկ մահապատժի սպասող կալանավորների թիվը կազմել է 1948, այդ թվում՝ 47 կին։

Մարդու իրավունքների պաշտպանները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում չեն գրանցել ոչ մի մահապատիժ կամ մահապատժի վճիռ։ Ավելին՝ 2025 թվականն առաջին տարին է, երբ Amnesty International-ը Բելառուսում չի գրանցել ոչ մի նոր մահապատիժ կամ մահապատժի վճիռ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ 1994 թվականին իշխանության գալուց ի վեր: Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է, որ այն չի կարողացել հաստատել երկրում մահապատժի դատապարտված անձանց թիվը՝ իշխանությունների կողմից մահապատիժների վերաբերյալ խիստ գաղտնիության պատճառով: Հետևաբար, իրավապաշտպանները նշել են, որ երկու տղամարդկանց ճակատագիրն ու գտնվելու վայրը, որոնց մահապատիժները հաստատվել են Բելառուսի Գերագույն դատարանի կողմից 2020 և 2024 թվականներին, անհայտ է:

Դեկտեմբերի 10-ին Ղրղզստանի Սահմանադրական դատարանը որոշել էր, որ նախագահ Սադիր Ժապարովի մահապատիժը վերականգնելու առաջարկը խախտում է կյանքի սահմանադրական իրավունքը և Ղրղզստանի միջազգային պարտավորությունները, որոնք պետք է խստորեն պահպանվեն: Դատարանի որոշման մեջ նաև նշվում է, որ նախագահի առաջարկները չեն կարող դրվել հանրաքվեի և պետք է ամբողջությամբ մերժվեն:

«Միայն մարդասիրական և իրավունքների վրա հիմնված արդարադատության համակարգերը կարող են իսկապես արդարադատություն ապահովել։ Հուսով եմ, որ շուտով մենք կտեսնենք համընդհանուր ճանաչում՝ ամրագրված օրենքով, որ հասարակությունը պաշտպանելու ուղին ոչ թե մահապատժի, այլ ուժեղ ինստիտուտների և հաշվետվողականության միջով է անցնում»,- Amnesty International-ի զեկույցի նախաբանում նշել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի