Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմաններն ու գերեզմանաքարերը՝ օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության …

