Պատկերացնո՞ւմ եք Փաշինյանի և նախկինների խորհրդարան․ վիժվածք-դավաճան դեբատ է լինելու․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ն զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-«Եթե նախկին իշխանություներն օրակարգ ունեն իշխանափոխության, ուրեմն՝ պետք է դուրս գան պրոցեսից»,- հայտարարում եք Դուք։ Բայց պարո՛ն Մարուքյան, փաստ չէ, որ Փաշինյանի դեմ մեն-մենակ մնալու պարագայում կհաղթեք նրան։ Նախկին իշխանություններն ունեն շատ փող, մեծ ռեսուրսներ, թաղային հեղինակությունները հնում նրանց աջակցել են իշխանության գալ, իսկ Դուք ի՞նչ ռեսուրսներով եք պատրաստվում հաղթել Փաշինյանին։

-Ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ դա հին Հայաստանի հաշվարկ է և տանում է պարտության։ Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը, օգտագործելով նախկին իշխանության՝ Ձեր նշած հանգամանքները, ասում է՝ «Ժողովո՛ւրդ ջան, նայեք՝ ինչ է տեղի ունենում, ես երեք տարի՝ լավ, թե վատ աշխատում եմ, ինչ հասցրել արել եմ՝ կորոնավիրուս տարածվեց և պատերազմ եղավ, հետևաբար, ասում է՝ նախկին իշխանություններն ուզում են գալ, ձեր ձեռքից իշխանությունը վերցնելու են և շարունակելու են թալանել։

-Այդտեղ չկա՞ ճշմարտություն։

-Ես չեմ ասում՝ սուտ է ասում, ես ասում եմ՝ օգտագործում է նրանց գործոնը՝ իր տակ կոնսոլիդացնելով։ Դա նշանակում է, որ ընտրություններ մենք չենք կարողանալու ունենալ։ Իսկ ի՞նչ է նշանակում ընտրություն, դա այն է, երբ ինչ-որ մեկը մտնում է այս սենյակ, որոշում է ո՞ւմ ընտրի՝ ձեզ ընտրի, ինձ ընտրի, օպերատորին, թե՞ պրոդյուսերին ընտրի, այսինքն՝ ո՞ւմ ընտրի, ոչ թե՝ ինչ-որ մեկին, որ ինչ-որ մեկը չգա իշխանության։ Եթե դու ընտրում ես ինչ-որ մեկին, որպեսզի ինչ-որ մեկը չգա կամ ինչ-որ մեկի դեմ, դու չես ընտրում։ Ընտրություն՝ նշանակում է ծրագրերի, լիդերների, մոտեցումների, արժեքային համակարգերի տարբերությունները դիտարկել և ընտրություն կատարել։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում․ Փաշինյանն ունի ինչ-որ էլեկտորատ, կարող է՝ 15 կամ 20 տոկոս է, դա իր էլեկտորատն է, դրա հետ կա նաև 15-ից 20 տոկոս էլեկտորատ, ովքեր գնալու են մերժելու, որպեսզի բացառեն, որպեսզի թույլ չտան։ Եվ դա հասկանալով՝ Փաշինյանն օգտագործում է նախկինների գործոնը։

Ես էլ ասում եմ՝ երեք տարի առաջ ժողովուրդը մերժել է այդ բարքերն ու համակարգը։ Եթե ձեզ թվում է՝ ժողովուրդը մերժել է միայն Սերժ Սարգսյանին, դուք սխալվում եք, ժողովուրդը մերժել է համակարգը, որի մեջ և՛ Սերժ Սարգսյանն է, և՛ Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլորն են, ովքեր եղել են իշխանություն նախկինում։ Հիմա չեք կարող ասել՝ դուք ռեբրենդինգ եք եղել և ժողովրդին ասել, որ ձեզ ընտրեն։ Դա նաև չի ստացվի ձեր ռեսուրսներով, փողերով և այլն։ Ժողովուրդը փոխվել է՝ թաղային հեղինակությամբ չի ընտրի մարդ, փողով չի ընտրի, փողը չի կարող դոմինանտ ձայն բերել, հետևաբար, ես ասում եմ՝ եթե ուզում եք փոփոխություն լինի, դա պետք է լինի ներկա և նախկին իշխանություններից անդին, իրենցից դուրս, և այդ հնարավորությունը կա։ Հիմա մարդկանց ի՞նչ են հրամցնում, ասում են՝ ժողովուրդ ջան, հիմա այնպիսի ընտրություն է, որ դուք այլընտրանք չունեք էլի՝ կա՛մ նախկիններն են, կա՛մ գործողն է։ Փաշինյանը սրա վրա երկար է աշխատել։

-Ըստ Ձեզ՝ այսօրվա իշխանության և նախկինների միջև առճակատումը կամ այդ գործելաոճը միայն Նիկոլ Փաշինյանի՞ «խաղն է»։

Մեծ հաշվով՝ նաև նրանց, որովհետև նրանք դառնում են կողմ և օպոնենտ, որպեսզի խորհրդարանում գոնե մի ֆրակցիա ունենան։

Թե՞ իշխանություն փոխել։

Իրենք հասկանում են, որ իշխանություն չեն կարող փոխել։ Միամիտ մարդիկ չկան այնտեղ, իրենք ունեն այդ հարցումները, իրենք գիտեն՝ ինչքան ձայն ունեն, անգիր գիտեն։

-Հիմա ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը չի փորձում հաղթել այս երկու բևեռին միաժամանակ, այլ առաջարկում եք նախկին իշխանություններին հեռանալ ասպարեզից։

-Նախկիններին ուղղված և, ընդհանրապես, մեր ուղերձը հետևյալն է, որ ժողովո՛ւրդ ջան, ձեր կյանքի 30 տարին նույն ձևով իրացվել է։ Այս 30 տարվա 27 տարին եղել են այն մարդիկ, ովքեր այսօր երկու բևեռով պայքարում են իշխանության համար, իսկ մյուս 10 տոկոսը Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմով։ Հիմա, 10 տոկոսով մեր երկրում որևէ բան դեպի դրականը չի գնացել՝ ինչ ուզում է թող խոսեն, 10 տոկոսով այս մարդկանց կյանքը չի լավացել՝ դուք տեսել եք այն ժամանակը և տեսաք՝ ինչ եղավ հիմա։ Այսօր ժողովուրդն ունի հնարավորություն՝ երկու բևեռներին էլ մի կողմ դնելու։ Ինչո՞ւ ենք այս ընտրություններին համաձայնվել, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարվի։ Եթե երկու բևեռից մեկը հաջողություն է ունենում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, ամենամեծ շանսը դա է կամ, ասենք, նախկիններն են վերադառնում, Հայաստանը դառնում է ատելության արտադրամաս։

-Ե՛վ դուք եք հայտարարում, որ գալիս եք հեռացնելու Փաշինյանին, և՛ նախկիններից՝ Քոչարյանը։ Փորձենք համեմատություն անցկացնել։ Քոչարյանի պարագայում՝ ինչո՞վ են հպարտանում, որ տասը տարի ղեկավարել է երկիրը՝ իր արդյունքներով։ Էդմոն Մարուքյանը չունի պետական կառավարման համակարգի ղեկավարման փորձ, այսինքն՝ մարդիկ չգիտեն՝ վարչապետ ընտրվելու պարագայում ի՞նչ է անելու Էդմոն Մարուքյանն այս երկրի հետ։ Ի վերջո՝ ո՞վ է լինելու ձեր պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, այսինքն՝ Ձեր շանսերն ավելի նվա՞զ չեն։

-Եթե դու արել ես ինչ-որ բան ու գիտեն՝ ոնց ես արել, և այդ քո անելու պատճառով է նաև երկրում հեղափոխություն եղել՝ 100․000-ավոր մարդիկ փողոց են դուրս եկել և մերժել անարդար համակարգը, կոռուպցիան, դու չես կարող այդ համակարգը փորձես հետ վերադարձնել։ Դու չես կարող օրակարգ բերել, որ ես անելու եմ այնպես, որ լինեն արդար դատարաններ, որովհետև դու արդար դատարաններ չես ուզեցել ունենալ։ Դու չես կարող օրակարգ բերել, որ ես, օրինակ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ եմ նշանակելու մի մարդու, որը ձեզ չի թալանելու, որովհետև դու ունես փորձ՝ ունեցել ես ՊԵԿ-ի նախագահ, որը զբաղված է եղել միայն թալանով։ Եվ հետևաբար՝ տարբերությունը շատ մեծ է։

-Հստակեցնենք՝ ո՞ւմ մասին եք Դուք խոսում։

Արմեն Ավետիսյանի մասին, ում ձեռքից վերցրեցին հյուրանոցը։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակաշրջանը ոչ մի բանով չի կարող լինել գրավիչ։ Ժողովուրդը 10 տարի Ռոբերտ Քոչարյանին տվել է իշխանություն, որ ասում են՝ չի էլ տվել, կեղծվել է, չեմ խորանում դրա մեջ, Սերժ Սարգսյանին էլ է իշխանություն տվել, այս երեք տարի Նիկոլ Փաշինյանին է իշխանություն տվել, հիմա ասում եմ՝ գո՞հ էիք այդ համակարգից, չպետք է անեիք հեղափոխություն։ Հիմա գո՞հ եք Փաշինյանի իշխանությունից․ այն, ինչ տեղի է ունենում երկրում, այդ արհավիրքի արդյունք է։ Ժողովուրդը փորձել է և՛ նրանց, և՛ ինձ։ Ինձ փորձել է՝ 2012 թվականին տալով մեկ մանդատ ԱԺ-ում։ Ես եղել եմ ամենաակտիվ պատգամավորը, գնահատել է ժողովուրդը, տվել է 3 մանդատ ԵԼՔ դաշինքի շրջանակում, ինչից հետո տվել է 18 մանդատ՝ 7 մանդատի ձայնով, այսինքն՝ հրապարակված է հաշվետվություն, թե ոնց ենք աշխատել այս խորհրադրանում՝ ամենածանր բեռը մեզ վրա է եղել։

Հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն՝ դա անեծք է։ Պատվով կրել ենք այդ բեռը՝ կռիվներ, ղալմաղալ, ծեծկռտուք, անհանդուրժող, ամբարտավան իշխանական ֆրակցիա, բոլորի աչքի առաջ ենք եղել, բայց անգամ այդ պարագայում չի եղել իրավիճակ, երբ ասենք՝ «Դուք թուրքի ծնունդ եք», «Դուք դավաճան, վիժվածք եք», ծեծկռտուքին նույնկերպ չենք պատասխանել։ Այսինքն՝ մենք բերել ենք նոր մշակույթ, նոր գույներ։ Պատկերացնո՞ւմ եք խորհրդարան, որտեղ երկու խումբ կա՝ կեսը Փաշինյանի ֆրակցիան է, կեսը՝ նախկին իշխանությունն է, պատկերացնո՞ւմ եք այդ դեբատը՝ «Վիժվածք-դավաճան-հողատու», այս խորհրդարա՞նն եք ուզում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան