Մարտի 1-ի գործի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ դատախազները դիմել են Վերաքննիչ, տուժողները կդիմեն ՄԻԵԴ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով ամբաստանյալների նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ըստ էության, դատախազությունը Վերաքննիչ ատյանում վիճարկում է դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման հիման վրա Քոչարյանի և մյուսների նկատմամբ 300․1 հոդվածքով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ բարձր ամբիոնից օրերս հայտարարեց՝ հաստատ կարող է ասել, որ Մարտի 1-ի գործն ավարտված չէ։ Դատախազությունն էլ նշում է, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները պետք է վերաորակվեն 309-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։

Եթե անգամ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակվի 309-րդ հոդվածով, այս դեպքում էլ վաղեմության ժամկետի խնդիր է առաջանում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Դատախազության կողմից Վերաքննիչ դատարան դիմելն ինքնանպատակ է համարում, իսկ մեղադրանքի վերաորակման մասին խոսելը՝ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտում։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ եթե անգամ այնպես ստացվի, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը, միևնույն է, այս գործը չի փակվի, քանի որ իրենք դիմելու են ՄԻԵԴ։ Սաֆարյանը հիշեցնում է․ բացի այս գործից՝ ՀՔԾ-ում քննվում է նաև Մարտի 1-ի, այսպես կոչված, մայր գործը, որում ներառված են նաև տասը սպանությունները։

Սերժ Սարգսյանը չկարողացավ փակել Մարտի 1-ի գործը, իսկ Փաշինյանն այնպես փակեց, որ էլ բացել չի լինի․ նման տեսակետ է հայտնում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Հիմա Դուք ուզում եք ինձ համոզել, որ «Քաղաքացիական պայմանագիրը», Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անում է ՍԴ ռեֆորմ, որի հետևանքով ՍԴ-ն 8-0 հաշվով փակում է Մարտի 1-ի էջը, դարձնում Քոչարյանին մաքուր, ոչնչով չարատավորված հերոս ու դա Փաշինյանի կամքից անկա՞խ է եղել»,- նշում է Զուրաբյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ, հակադարձելով Զուրաբյանին, ասում է՝ իրենք ՍԴ-ում ռեֆորմներ չեն արել, Մարտի 1-ի գործն էլ չի փակվել։

Նշենք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, իսկ երբ գործը մտավ փակուղի, նա պարզաբանեց․ բացահայտված ասելով՝ նկատի է ունեցել ճշմարտությունը։ Փաշինյանը նաև հավելեց՝ իրենք ոչ թե դատաստան, այլ արդարադատություն են ուզում, և դատական պրոցեսներին չեն միջամտի։

Հավելենք, որ այժմ դատարանը շարունակում է քննել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում է առանձապես խոշոր չափերով կաշառք ստանալուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան