Քոչարյանի այս ամբողջ ունեցվածքից ի՞նչ եք կարողացել հետ բերել․ Բաբաջանյանը՝ իշխանություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
Բոլորը

Դատական իշխանությունը գերկախված է մաֆիական և օլիգարխիկ հանցագործ շրջանակներից: Այս մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթում նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը շեշտեց՝ եթե հանցագործներն ազատության մեջ են, դա դեռ չի նշանակում, որ դատարանները անկախ են, ճիշտ հակառակը՝ գործ ունենք շատ որոշակի շրջանակներից գերկախվածության մեջ գտնվող դատական համակարգի հետ:

«Եթե հանցագործներն ազատության մեջ են, կնշանակի պատասխանատվության ինստիտուտը ոչնչացված է, արդարադատություն՝ որպես այդպիսին, չի իրականացվում, դատական իշխանությունն էլ հեղինակազրկված է: Օրերս համացանց սպրդած այդ հայտնի ձայնագրությունն էլ ուղղակի խոսում է այն այլասերված դատական համակարգի իրականության մասին, որի վերաբերյալ պետք է համապատասխան մարմինները ուղղակի արագ հետևություններ անեն, և եթե իրականություն է, Վարդազարյանը, Բեքթաշյանը և այլք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տեսնում ենք, որ դատական իշխանությունը ոչ միայն իշխանությունից, քաղաքական սուբյեկտներից կախված չէ, այլև գերկախված է, ըստ էության, մաֆիական և օլիգարխիկ հանցագործ ուղիղ շրջանակներից»,- ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանն անդրադարձավ նաև ներքաղաքական իրողություններին՝ մասնավորապես նախորդ օրվա իրադարձություններին՝ նշելով. «Ըստ էության, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեռք ձեռքի տված՝ խուժեցին Ազատության հրապարակ: Տարիներ շարունակ ազատության գաղափարները այլասերածները, ժողովրդավարական արժեքները ոտնահարածները, ընտրական համակարգը ոչնչացրածները, ընտրությունների ժամանակ բռնությունը որպես գործիք օգտագործածները խոսում են այդ նույն Ազատության հրապարակից օրինականության հաստատման մասին, սեփական ժողովրդին ունեզրկած ու գնդակահարած ռազմաքաղաքական խունտան խոստանում է լեգիտիմ իշխանություն ձևավորել: Համակարգային կոռուպցիայի հիմնադիր հայրերը երդվում են պայքարել պետական թալանի դեմ:

Մեղրին Ադրբեջանին հանձնողը խոսում է Սյունիքի անվտանգության ապահովման մասին, Արցախը բանակցային սեղանից դուրս թողածը խոստանում է վերադարձնել ոչ միայն օկուպացված Հադրութը, Շուշին ու գերիներին, այլև վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը: Պաշտոնավարման ողջ ժամանակահատվածը Արցախն ու Հայաստանը սպանությունների թատերաբեմ դարձրած հանցագործը խոսում է երկրում օրինականություն հաստատելու իր վճռականության մասին: Իր պաշտոնավարման 10 տարիներին միայն Հայաստանում էջերով սեփականություն դիզածը՝ չհաշված որդիների ու հարսների, փեսաների անուններով ձևակերպվածները, այժմ խոստանում է ուժեղ Հայաստան կառուցել, միայն թե իշխանությունն իրենը դառնա»,- նշեց Բաբաջանյանը և հարց ուղղեց իշխանությանը, թե Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ունեցվածքից ի՞նչ են կարողացել հետ բերել: «Այդ երեք տարիների ընթացքում ի՞նչ եք կարողացել հետ բերել պետությունից ու ժողովրդից գողացածներից… Անձը, ով հիմա պետք է չոքեչոք ազատություն աղերսեր, հայտնվել է Ազատության հրապարակում»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ բոլոր կոռուպցիոներներն ու մարդասպանները դարձել են ընդդիմադիր և ցանկանում են ռևանշի միջոցով գալ իշխանության:

Մանրամասները՝ տեսանյութում: