«Փայ մտնողների» պատիժները չտեսանք․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

«Ես ուրախ եմ, որ Սևանա լճի մակարդակը բարձրանում է, բայց մենք պետք է նաև դրա հավանական հետևանքների մասին մտածենք, որովհետև ճաապարհներ կան, որ ջրասույզ են լինում, բնակավայրեր կան, որ ևս ջրասույզ լինելու, և այդ ամենի հետևանքները մեզ համար պետք է տեսանելի լինեն»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում իր ելույթում ասաց անհկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված։

Պատգամավորն արձանագրեց, որ Փաշինյանի իշխանության տարիներին որոշ բարեփոխումներ եղել են՝ օրինակ՝ ճանապարհների բարեկարգումներ։ Նա նկատեց սակայն, որ օրինակ՝ չեն լուծվել մանկապարտեզներում հերթագրման հետ կապված խնդիրները և ծանոթով հերթագրումը շարունակվում է։

Անդրադառնալով Փաշինյանի մյուս հայտարարությանը, թե գյուղոլորտում շրջադարձային փոփոխություններ են եղել՝ պատգամավորը նկատեց՝ ՀՀ-ն անգամ գյուղատնտեսության նախարարություն չունի, և գյուղացին չի կարողանում իր ապրանքը իրացնել։ «Ես այդ մասին տեղյակ եմ պահել նաև Էկոնոմիկայի նախարարին, բայց սայլը տեղից չի շարժվում։ Գյուղացին շարունակում է զբաղվել գյուղատնտեսությամբ՝ կքելով վարկերի տակ և օր օրի աղքատանալով, իսկ խոշոր գործարարը՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ ավելի է հարստանում։ Այս խնդիրները չեն լուծվում»,- ասաց Թովմասյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած անկախ դատարաններին, ապա Թագուհի Թովմասյանը նշեց, որ ՀՀ-ն այսօր ունի մեծաթիվ դատավորներ, որոնք դժգոհում են իրենց վրա եղած ճնշումներից. «Լավ է, որ «վնգստացող» դատավորները փոխարինվել են «անկախ» դատավորների»։

Անդրադառնալով «փայ մտնելու» ինստիտուտին, պատգամավորն արձանագրեց. «Չունեցանք բացահայտումներ և «փայ մտնողների» պատիժները չտեսանք հետհեղափոխական Հայաստանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: