Անվանի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին է նվիրել է իր 4-րդ սիմֆոնիան։ Սիմֆոնիայի պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի մարտի 28-ին նվագախմբի Ֆեյսբուքի պաշտոնական էջով: Մաեստրո Հայրապետյանի խոսքով՝ Սիմֆոնիայում ներկայացված է պայքարի մի թատերաբեմ, որտեղ երաժշտական թեմաները, մոտիվները, կերպարներն ունեն իրենց ուրույն դերը։ 4-րդ սիմֆոնիան հեղինակն անվանում է երաժշտական …

