Բաղդադի արևելքում անհայտ անձինք կրակ են բացել Իրաքի հետախուզության գնդապետի վրա
Քաղաքականություն
07.06.2021 | 15:19Բաղդադի արևելքում անհայտ անձինք կրակ են բացել Իրաքի հետախուզության գնդապետի վրա։ Այս մասին հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով անվտանգության ոլորտում իր աղբյուրներին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անհայտ զինված անձինք Իրաքի մայրաքաղաք Բաղդադից արևելք գտնվող ալ-Բալադիայատի շրջանում կրակ են բացել Հետախուզության վարչությունից գնդապետի կոչում ունեցող սպայի վրա։ Միջադեպի հետևանքով սպան տեղում մահացել է»,- հայտնել է հեռուստաընկերության աղբյուրը։