Ռազմական գործողությունների ավարտից հետո պարբերաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախի զավթված շրջաններում ադրբեջանցի զինվորականներ ու քաղաքացիական անձինք ականի վրա պայթելու հետևանքով զոհվում կամ վիրավորվում են։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ամփոփել ու որոշ տվյալներ է ներկայացրել այս առնչությամբ։ «Չնայած բազմիցս հնչած նախազգուշացումներին՝ ականների վրա պայթյունների դեպքեր կան, ինչը հանգեցնում է մահվան կամ ծանր վիրավորումների։ 2020թ․ …

