Գործող իշխանության պատճառով այսօր ունենք կազմալուծված պետական համակարգ. Մուսինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ ստեղծել երկկողմ և ռազմավարական հարաբերությունների խորացմանն ու ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ: Այս մասին նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը անվտանգության ոլորտի մասով:

«Դա թույլ կտա պետության գոնե կարճաժամկետ հեռանկարում չեզոքացնել առկա ռեալ սպառնալիքները և արդեն միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դնել Հայաստանի երկարամյա անվտանգության հիմքերը»,- ասաց Մուսինյանը:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դեռ չորոշված լինելը, Մուսինյանը ասաց, որ «Հայ ազգային կոնգրես»-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ  ակտիվ բանակցություններում ներգրավումը, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, որոնք միտված կլինեն ինչպես այս հարցի վերջնական հստակեցմանը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության աստիճանական ձեռքբերմանը:

«Այն թույլ կտա ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված հակամարտության դադարացման մասին պայմանագիր և, ըստ էության, հող կնախապատրաստի հնարավոր հետագա հարաբերությունների համար»,- նշեց Մուսինյանը:

«Հայ ազգային կոնգրես»-ը կարևորում է նաև Հայաստանի ներսում մի շարք հրատապ քայլերի ձեռնարկումը: Նրա խոսքով՝ երկրում առաջնահերթ է պետական համակարգի կառավարելիության ապահովումը։

«Ցավոք, գործող իշխանության քայլերի շնորհիվ մենք ունենք կազմալուծված պետական համակարգ, որի մի մասն է կազմում նաև ուժային, անվտանգային համակարգը։ Այսօր, եթե նույնիսկ ընդունվում են խեամիտ որոշումներ, այդ համակարգի խաթարված, ջարդված լինելը թույլ չի տալիս դրանք իրականացնել։ Թեև պետք է անկեղծ լինենք ու ասենք, որ թե նախապատերազմյան, թե պատերազմական, թե հետպատերազմյան շրջանում  այս կառավարությունն այդպես էլ ունակ չեղավ մի խելամիտ որոշում կայացնել

Երկրորդ կարևոր էլեմենտը քաղաքական կայունության ապահովումն է և հասարակության շրջանում համերաշխության ձևավորումն է, որպեսզի դա նաև լինի ամուր թիկունք հաջորդ իշխանությունների համար հարևանների, հակառակորդների, բարեկամների, չարակամների հետ իր հարաբերություններում ավելի ուժեղ զգալու»,- եզրափակեց Մուսինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: