Չավուշօղլուն հայտարարել է, թե Անկարան ու Փարիզը միացյալ ջանքերով կարող են նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը

Լուրեր

14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Բոլորը

Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են պահպանել բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Փարիզ կատարելիք այցի նախօրեին «L’Opinion»-ում հրապարակված հոդվածում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Թուրքիան և Ֆրանսիան երկու բարեկամական ու դաշնակից երկրներ են և այդպիսին էլ մնալու են։ Մենք պետք է երաշխավորենք, որ որևէ թյուրիմացություն չխաթարի մեր բարեկամական հարաբերությունները, որոնց մենք անկեղծորեն հավատարիմ ենք»,- գրել է Չավուշօղլուն։

Հրապարակման մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրում է թուրք-ֆրանսիական հարաբերություններում առաջացած լարվածության, տարբեր տարածաշրջաններում առկա խնդիրների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումների ու համագործակցության հնարավորության մասին։

Մասնավորապես, անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնում, որ Անկարան ու Փարիզը միասին կարող են աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը «Ադրբեջանին ու Հայաստանին բարգավաճում կբերի»։

«Քաղաքական նպատակներով պատմության օգտագործումն ու խեղաթյուրումը երբեք չի լուծել հակասություններն ու նպաստել արդարությանը։ Եթե հաջողվեր կանխել թուրք-ֆրանսիական հարաբերությունների վերածումը հայ ծայրահեղականների անհիմն պահանջների, ապա Թուրքիան ու Ֆրանսիան միացյալ ջանքերով կկարողանային իրենց մեծ ներդրումն ունենալ Հարավային Կովկասի կայունության մեջ»,- ասվում է հոդվածում։
Ըստ երևույթին՝ Չավուշօղլուի նկատի ունի պաշտոնական Փարիզի դիրորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև նախագահ Մակրոնի կողմից արված հայամետ հայատարարությունները և՛ Արցախյան պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո ստեղծված իրավիճակի ու վերջին իրադարձությունների հետ կապված։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 1-ին Փարիզ կատարած այցի և Էմանուել Մակրոնի հետ ճեպազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ նշել էր, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն ՀՀ սուվերեն տարածքից։
«Սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով, և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ դժվարին իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ինչպես միշտ։

«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի»,- նշել էր Էմանուել Մակրոնը։

Էմմա Չոբանյան