ՀՀ ՔՏՀԱՏՄ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու համար

Լուրեր

06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
Բոլորը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից բազմիցս կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակից Ա. Ղ.-ն, 2023-2024 թվականների ընթացքում ընդգրկված լինելով Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու Սիսիան համայնքի հատվածում տեղադրված ծանրաքաշ մեքենաների կշռման անշարժ հենակետի հերթափոխում, տարբեր բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ չկազմելու համար նրանցից ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերոջ՝ Դ. Տ.-ի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, ստացել է ընդհանուր 770.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Ստացված կաշառքի գումարների դիմաց Ա. Ղ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է` վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ օրենքով նվազագույնը 200.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու պարագայում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, վարորդները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ շարունակել են երթևեկել գերբեռնված տրանսպորտային միջոցներով, իսկ պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 9.600.000 ՀՀ դրամ տուգանքի գումար»,- ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մեկ այլ աշխատակից՝ Հ. Մ.-ն, 2024 թվականի ընթացքում ընդգրկված լինելով վերը նշված անշարժ հենակետի հերթափոխում, բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1.800.000 ՀՀ դրամ տուգանքի գումար:

«Մի շարք դեպքերում էլ Հ. Մ.-ն իր մտերիմ Վ. Հ.-ի դրդմամբ չի կատարել ծառայողական պարտականությունները: Պարզվել է նաև, որ Վ. Հ.-ն, իր հերթին, գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդից կաշառքի միջնորդության պատրվակով գումար է ստացել:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (27 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (30 դրվագ), Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Դ. Տ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և Վ. Հ.-ին՝ 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։