Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի մի հատվածում ժամանակավորապես երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով
Հասարակություն
07.11.2024 | 20:48Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։