Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների հարցը Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը քննարկված հիմնական թեմաներից է եղել։ Այս մասին գրում է «Թուրան»-ը։ Հիշեցնենք՝ դեռևս Ադրբեջան մեկնելուց առաջ Լիտվայի ԱԳՆ ղեկավարը Երևանում հայտարարել էր, որ Բաքվում կբարձրացնի հայ գերիների հարցը և կպահանջի նրանց ազատ արձակել։ Այս հայտարարությունները, ըստ երևույթին, աննկատ …

