Խորհրդակցություն է անցկացվել զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ. ՀՀ ՊՆ
5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ. հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:
Քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները, ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։