Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարելիք կարճատև աշխատանքային այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունից։ Համաձայն տեղեկության՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգերին առնչվող հարցեր։ Առանձնակի ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի …

