Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են շաքարի ներմուծման արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցը՝ համաձայնեցնելով դրա կարճաժամկետ բնույթը և պայմանավորվելով պահպանել շաքարի միասնական շուկան ԵՏՄ-ում՝ առանց որևէ սահմանափակումների, գրում է Ինտերֆաքսը: «ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են, որ Ղազախստանի Հանրապետությանն ու Ղրղզստանի Հանրապետությանը երրորդ երկրներից սպիտակ շաքարի, ինչպես նաև շաքարի հումքի ներմուծման արտոնությունների տրամադրումը …

