Բաքուն շիրակցի ևս 26 գերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել և ուղարկել դատարան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանում ավարտվել է շիրակցի ևս 26 ռազմագերիների դեմ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո հայկական զինված խմբերը, իբր, գաղտնի կերպով մտել են Ադրբեջանի տարածք ու դիրքեր զբաղեցրել Հադրութից հյուսիս-արևելք գտնվող անտառային մասում։ Նրանք ձերբակալվել են Պետանվտագության ծառայության հատուկ գործողության արդյունքում դեկտեմբերի 13-ին։ Բաքուն հայ գերիներին մեղադում է ահաբեկչական, դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ։

Ընդհանուր առմամբ, 26 ռազմագերու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 5 հոդվածներով՝ ահաբեկչություն, զենքի կրում, պետական սահմանի անօրինական հատում և այլն։

Պետանվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ 26 հայ ռազմագերիների գործն արդեն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ ավելի վաղ դատարան էին ուղարկվել նախ՝ 14 շիրակցի գերիների շինծու քրեական գործերը, ապա՝ ևս 13-ինը։ 14 գերիների շինծու քրեական գործերով նախնական դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 16-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, մյուս 13 գերիների դատավարությունը՝ հունիսի 22-ին։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Գերիների վերջին խումբը՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին․ նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Փաստորեն, ստացվում է, որ Անդրբեջանում մնացած բոլոր շիրակցի ռազմագերիների նկատմամբ Բաքուն քրեական գործեր է հարուցել։

Էմմա Չոբանյան