Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է դիտարկել Արցախի գրավյալ տարածքներում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտության հարցը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այդ հարցը պարտադիր պետք է ուսումնասիրել, ջրամբարների կառուցման անհրաժեշտություն կա»,- ասել էԱլիևը «Մելիորացիայի ու ջրային կառավարման» ԲԲԸ-ի նորանշանակ տնօրեն Զաուր Միքայիլովի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ ջրի ամենամեծ աղբյուրներն Իրանի հետ սահմանին Խոդաֆերինի ու …

