Մի շարք վարորդներ այսօր Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիա էին իրականցնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք իրենց մեքենաներով փակել էին երթևեկելի հատվածը, ազդանշաններ էին տալիս: Այդ մեքենաներից մեկը ոստիկանությունը տարհանեց: Ակցիայի մասնակիցներից կան նաև մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ: