ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»:

