Ապրիլի 30-ին կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2023 թվ․ առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը. տեղեկացնում են ՀՖՖ-ից: Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվեց F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։ Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

