Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Զինվորական դատախազությանը, հայտնում են, որ մարտի 29-ին Ֆիզուլիի շրջանի դատախազություն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Պետական սահմանապահ ծառայության N զորամասի զինծառայող, շարքային Ալի Իսմայիլովն ինքնասպանություն է գործել՝ հրազենից ինքն իրեն կրակելով։ Ստացված տեղեկության հիման վրա դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու մարմինը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում …

