Քաղաքացիական պատերազմ չէ, բայց բախումներ կարող են լինել տարբեր տաքարյուն խմբերի միջև․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
Բոլորը

Վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ Factor TV-ի տաղավարում զրուցել ենք նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի, ատելության դրսևորումների, միմյանց հասցեին հայհոյանքների և այս մթնոլորտի հաղթահարման մասին

–Պարո՛ն Վարդանյան, որո՞նք են ատելության այս դրսևորումների վտանգները։

-Նախևառաջ, ժողովրդավարական հասարակությանն ամենամեծ վնաս հասցնող երևույթներն են, մանավանդ՝ ատելության խոսքը։ Իհարկե, ուղղակի վիրավորանքը նույնպես շատ բացասական երևույթ է։ Այն առաջացնում է լարվածություն, պղտորում է մթնոլորտը։ Այն խոչընդոտում է իրական բանավեճի իրականացմանը։ Երբ մարդիկ սկսում են իրար հայհոյել, այստեղ արդեն բանավեճ չի կարող լինել։

–Որքանո՞վ է մեծ վտանգը, որ սա կարող է վերաճել ֆիզիկական բախումների, ծեծի, հետապնդումների։

-Հիմնական վատ արդյունքը կամ հետևանքը, որ կարող է լինել ատելության խոսքի դեպքում, հենց այն է, որ տարբեր շերտեր կարող են այդ ատելության խոսքից ոգևորվել այն առոuմով, որ ստանան ազդակ՝ կոնկրետ գործողություններն անելու ատելության առարկայի՝ թիրախի նկատմամբ։

Հատկապես վտանգավոր է հենց ատելության խոսքը, որովհետև այն ուղղված է կոնկրետ խմբերի, կոնկրետ հատկանիշով։ Եվ կարող են լինել մարդիկ, որոնք ըստ այդ հատկանիշի մարդկանց նկատմամբ արդեն կոնկրետ բռնի գործողություններ իրականացնեն։

–Հայաստանում կա՞ ծայրահեղ բևեռացում, որ կարող է բերել բախումների։

-Իմ կարծիքով՝ եթե այդ հակադիր խմբերը մեկտեղ են հայտնվում` հակադիր կոչերով, գերլարված, էմոցիոնալ մթնոլորտում, կա վտանգ, որ կարող են առաջանալ որոշակի բախումներ։

Շատերն ասում են, որ այնպիսի մթնոլորտ է, որ քաղաքացիական պատերազմ կարող է լինել։ Հնարավոր չէ պատկերացնել, որ ինչ-որ փոքրամասնություն մեծամասնության դեմ․․․ դա արդեն քաղաքացիական պատերազմ չէ, բայց բախումներ կարող են լինել տարբեր խմբավորումների միջև, տարբեր քաղաքացիների, տաքարյուն մարդկանց միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան