Բուլղարական Վառնա քաղաքում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին տեղեկացնում են «Ազնավուր» հիմնադրամից։ Հաղորդագրությունում նշվում է, որ նախագիծն իրականություն կդառնա «Ազնավուր» հիմնադրամի և ՀԲԸՄ Վառնայի համագործակցության արդյունքում․ հուշագիրն արդեն ստորագրվել է և շուտով կյանքի կկոչվի։

